Վիրգինյան համամելիսի և դեղաբույսերի երիցուկի էքստրակտները, որոնք պարունակում են լոսյոնի մեջ, ունեն հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն, նպաստում են արցունքային քարի առաջացման նվազեցմանը: Լոսյոնը նրբորեն և զգույշ մաքրում է կոպերը, հեռացնում արցունքային բծերը, կանխարգելում բորբոքային գործընթացները:
Օգտագործում:
Քանի մի կաթիլ լոսյոնը քսել բամբակյա տամպոնի կամ սկավառակի վրա: Մաքրել աչքերի շրջակայքը, նրբորեն մերսելով կոպերը:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կենդանիների համար նախատեսված երկարատև ազդեցությամբ հակաբակտերիալ շամպունը՝ պարունակող խլորգեքսիդին և պրոպոլիսի էքստրակտ, նրբորեն մաքրում և խոնավեցնում է մաշկը, որը հակված է բակտերիալ վարակների: Շամպունի բաղադրության մեջ մտնող խլորգեքսիդին-5%-ը ունի բակտերացիդ ազդեցություն բոլոր տեսակի մանրէների վրա, որոնք առաջացնում են մաշկային տարբեր հիվանդություններ: Պրոպոլիսի էքստրակտը, շնորհիվ իր բարդ կենսաբանական կազմի, ունի բազմազան ազդեցություն՝ բակտերիոստատիկ (դադարեցնում է մի շարք բակտերիաների աճը), ֆունգիցիդ (հակասնկային), անզգայացնող, հակաբորբոքային, հակախոցի, ուժեղացնում և երկարացնում է խլորգեքսիդինի ազդեցությունը: Ալանտոինը հանգստացնում է մաշկը, խթանում առողջ հյուսվածքների ձևավորումը, բուժում վերքերը և հեռացնում չոր մաշկի բջիջները, ունի փափկացնող ազդեցություն մաշկի մակերեսային շերտերի վրա: Այս հակաբակտերիալ շամպունը չի ազդում ինսեկտոակարիցիդային մշակումների (սփրեյներ, վզկապներ և այլն) վրա, չի հեռացնում ինսեկտոակարիցիդային կաթիլները (Spot-On) և չի նվազեցնում պիրետրոիդներով միջոցների վանող ազդեցությունը (Բինակար և այլն):
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԹՈԴԸ:
Կենդանու բուրդը խոնավացնել տաք ջրով, շամպունը հավասարաչափ տարածել ամբողջ մարմնի վրա մերսող շարժումներով, քսել մինչև փրփուրի առաջացումը՝ խուսափելով լորձաթաղանթների վրա ընկնելուց: 2-5 րոպե անց շամպունը մանրակրկիտ լվանալ տաք ջրով, բուրդը չորացնել և սանրել: